Ֆրանսիական Dassault Systemes-ը ՀՀ հետ գործակցության փաթեթ է ներկայացրել21 հունիսի 2019 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Dassault Systemes ընկերությունը գործակցության վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է փոխանցել աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է «Դասո սիստեմս»-ի տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ընկերության արտադրանքին, որոնց թվում են վերջին սերնդի ռազմական ու քաղաքացիական օդանավեր, ռազմաարդյունաբերական և ավիատիեզերական սարքավորումներ: Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Դասո սիստեմս» (Dassault Systemes) ընկերության փոխնախագահներ Ֆլորենս Վերզըլենի ու Վալերի Ֆերեի և կրթական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեի հետ:Հանդիպմանը անդրադարձ է կատարվել է Հայաստանի հետ համագործակցության ուղղություններին,ինչպես նաև փոխնախագահ Քրիստիան Նարդենի և Քսավիե Ֆուրժեի՝ վերջերս Հայաստան կատարած այցին: Ընկերության ղեկավարները տեղեկացրել են, որ առաջարկությունների փաթեթը վերաբերում է կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում համագործակցությանը: Նշվել է, որ նախատեսվելիք ծրագրերն ուղղված են լինելու կրթության և տնտեսության միջև կապի ապահովմանը՝ նորագույն տեխնոլոգիաները տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը ծառայեցնելու նպատակով: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել առաջարկությունների համար՝ նշելով, որ փաթեթը կփոխանցի համապատասխան կառույցներին՝ դրանք ուսումնասիրելու համար: Պայմանավորվածություն է ձեռք բերել, որ առաջիկա ամիսներին ընկերության պատվիրակությունը ևս մեկ անգամ կայցելի Հայաստան՝ ծրագրերն ավելի հստակեցնելու նպատակով: «Դասո սիստեմս»-ը ծրագրային ապահովում է տրամադրում ռազմաարդյունաբերական, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերին և Լը Բուրժեի ցուցահանդեսին ներկայանում է տեխնոլոգիական նորարար լուծումներով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |