Հակադրոնային նորարարական լուծումների ոլորտում ՀՀ-ն կարող է գործակցել Elettronica Group-ի հետ![]() 21 հունիսի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինին Լը Բուրժեում հանդիպմանը խոսել են ընկերության հակադրոնային նորարարական լուծումների և այդ ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին: ՀՀ նախագահը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Grou» ընկերության տաղավար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսների ընթացքում ընկերության պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ տեղում համագործակցության ներուժին ծանոթանալու և հնարավոր գործընկերներին հանդիպելու համար: Էնզո Բենինին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին ընկերության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր տաղավարում: Անկախ մեր անձնական բարեկամությունից՝ այս այցը չափազանց կարևոր է, և Հայաստանի նախագահին այսօր այստեղ ընդունելը մեծ պատիվ է մեր ընկերության ու, առհասարակ, այս ցուցադրության համար: Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել»,-նշել է նա: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է առաջատար Elettronica Group -ի հետ կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությամբ՝ ընդգծելով, որ նշված ոլորտներում Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Elettronica Group ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |