Մայր տաճարի հիմնանորոգման համար համազգային հանգանակություն կհայտարարվի![]() 22 հունիսի 2019 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Մայր տաճարի հիմնանորոգման համար համազգային հանգանակություն կհայտարարվի: Այդ մասին ասվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 19-20-ը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում: Երկօրյա ժողովի նիստերին քննության են առնվել առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր: Ժողովականները լսել են Մայր Տաճարի վերանորոգության ընթացքի մասին զեկույցը։ Տեղեկացվել է, որ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների իրականացմանն ի նպաստ` Սուրբ Էջմիածնի Կաթողիկեի առաջիկա տոնին մեկնարկող համազգային հանգանակության ծրագիրը համակարգվելու է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Խումբը կգլխավորի ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: ԳՀԽ անդամները ողջունեցին ձեռնարկված քայլերը` կարևորելով յուրաքանչյուր հայորդու մասնակցությունն ու ներդրումը համայն հայության Սրբություն Սրբոցի վերանորոգության ու բարեզարդ պահպանման գործում: Անդրադառնալով 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովին` ԳՀԽ անդամները լսել են ժողովի օրակարգի հարցերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթ հանձնախմբերի աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկույցները: Հայրենիքի և սփյուռքի հոգևորական և աշխարհական ներկայացուցիչներից կազմված հանձնախմբերը կշարունակեն լրամշակել Ազգային-եկեղեցական ժողովի օրակարգային հարցերը և դրանց շրջանակներում քննվելիք փաստաթղթերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |