Վարագավանի բնակիչը գնացել է անտառ և չի վերադարձել![]() 22 հունիսի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչը (Մ.Մ., ծնված 1961 թ.) գնացել է անտառ և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հենակետի խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Որոնողական աշխատանքներ են իրականացվում գյուղի հարակից անտառում և Հախումի ջրամբարի մոտակայքում: Աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար, գյուղի 10 բնակիչ և ոստիկանության 2 աշխատակից: Որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |