Վրաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ երկրում զբոսաշրջիկների համար անվտանգ է![]() 22 հունիսի 2019 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ, չնայած Թբիլիսիում ընթացող բողոքի ցույցերին, ուղևորությունները Վրաստան անվտանգ են զբոսաշրջիկների համար: Այդ մասին ասվում է երկրի զբոսաշրջության դեպարտամենտի հայտարարության մեջ: «Բոլոր զբոսաշրջային ուղղությունները և տեսարժան վայրերը բաց են այցելուների համար», տրանսպորտն աշխատում է անխափան, փակ մայրուղիներ և փողոցներ չկան», ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Վեդոմոստին»: Զբոսաշրջիկներին, սակայն, խորհուրդ է տրվում «պահպանել զգուշավորության ընդունված նորմերը և հունիսի 22-ին խուսափել մարդկանց կուտակումներից Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, Ռուսթավելիի պողոտայում և Ազատության հրապարակում, թեև, սովորաբար, նման միջոցառումները պահպանվում են ոստիկանության կողմից»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |