Մետրոպոլիտենը հերքել է «տեխնոգեն աղետի» մասին հրապարակումը, հորդորել խուճապ չառաջացնել![]() 22 հունիսի 2019 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ: «Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի՝ «Տեխնոգեն աղետ. Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ տեղեկացրել են նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։ Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում անմիջապես նորոգվում։ Երևանի մետրոպոլիտենը հորդորել է խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |