Վարչապետի խորհրդական. 3 ավիաընկերություն պատրաստ է աջակցել Վրաստան-ՌԴ ճգնաժամի կարգավորմանը![]() 24 հունիսի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան», պատրաստակամ է մասնակցել Վրաստանի և ՌԴ միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նշվում է, որ ավիաընկերությունները պատրաստակամ են մասնակցել 5 օդանավով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով: «Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո, դիմել եմ հայկական բոլոր ավիաընկերություններին, ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության և հնարավորությունների ճշտման նպատակով: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» պատրաստակամ են մասնակցել եղբայրական ժողովուրդների միջև ծագած ճգնաժամի կարգավորումներին, ամրագրված 5 օդանավերով, որոնց թիվը կարող է ավելանալ ևս 2-ով:Արդյունքների մասին զեկուցվել է վարչապետին»,-ասվում է գրառման մեջ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըհրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներիրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Տուրօպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ դեպի Վրաստան ուղեգրերի վաճառքից: Բացի այդ, Պուտինը հանձնարարել է կառավարությանը միջոցներ ձեռնարկել ռուսաստանցիներին և նրանց ուղեբեռը ՌԴ վերադարձնելու ուղղությամբ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |