ԶԼՄ. Մոտ 150,000 ռուս զբոսաշրջիկ չի մեկնի Վրաստան![]() 24 հունիսի 2019 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՌԴ-ից Վրաստան չվերթների դադարեցման հետևանքով մոտ 155,000 ուղևոր չի կարողանա օգտագործել գնած տոմսերը, ևս 25,000 մարդ ստիպված կլինի վերադառնալ ՌԴ մինչև հուլիսի 8-ը: Այսպիսի հաշվարկներ են արել զբոսաշրջության ոլորտում, ասել է «Կոմերսանտի» աղբյուրը: Ըստ աղբյուրի, մեկ այլ գնահատականով խոսքը 220,000 մարդու մասին է: Ըստ պարբերականի աղբյուրի, ուղևորափոխադրողները ստիպված կլինեն 2,3-3 մլրդ ռուբլի (մոտ 47 դոլար) ծախսել վերադարձվող տոմսերի դիմաց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան: Արգելքը կլինի ժամանակավոր և ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |