Դեսպան. ՀՀ-ն շարունակում է Իրանի հետ եղած տնտեսական ծրագրերը![]() 24 հունիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կողմնակից է Իրանի շուրջ ստեղծված խնդիրների խաղաղ և բանակցային ճանապարհով լուծմանը և պատրաստ է հնարավորինս աջակցել հարևան Իրանին և բարեկամ իրանցի ժողովրդին: Այս մասին PanARMENIAN.Net ի զրույցում ասաց Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը: Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը ներկա պայմաններում, դեսպանն ասել է, որ տնտեսական հարաբերությունների առումով՝ ՀՀ-ն շարունակում է գոյություն ունեցող ծրագրերի իրականացումը և նոր պայմաններում փորձում է գտնել գործակցության լրացուցիչ հնարավորություններ: «Առկա ծրագրերը, հատկապես ենթակառուցվածքների հետ կապված (էներգետիկա, գազ, ճանապարհներ և այլն) անպայմանորեն պետք է իրագործվեն: Ինչ վերաբերում է առևտրի և փոխադարձ ներդրումներին առնչվող ծրագրերին, պատժամիջոցների հետ կապված լուրջ խոչընդոտների առկայության պայմաններում (բավական է վկայակոչել միայն բանկային սահմանափակումները) անհրաժեշտ է լավագույնս օգտագործել ստեղծված նոր հնարավորությունները: Խոսքը առաջին հերթին ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրին է վերաբերում: Այստեղ հիմնական խնդիրը ԵԱՏՄ 180 մլն և Իրանի 80 մլն բնակչությամբ շուկաների փոխկապակցման իրական հնարավորությունն է, և այս համատեքստում Հայաստանի բարենպաստ դիրքը՝ որպես կապող օղակ», - մասնավորեցրել է դեսպանը: Թումանյանը նշել է, որ այս օրերին շարունակում է իր հանդիպումները իրանական գործարար շրջանակների հետ և, ԵԱՏՄ-Իրան գործակցության մեջ Հայաստանի դրական դերակատարմանը զուգահեռ, ներկայացնում եմ մի շարք քաղաքական նպաստավոր գործոններ: «Հայաստանը բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ ունի Իրանի հետ, ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է և լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ, Հայաստանը լավագույնս գործակցում է ԵՄ-ի հետ, բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Այսպիսով Հայաստան-Իրան հարաբերությունների հետագա զարգացման համար առկա են որոշակի նախադրյալներ, որոնք ստեղծված չափազանց բարդ պայմաններում կարող են դրական ազդեցություն ունենալ», - ասել է դեսպանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Իրանի դեմ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |