ԱՀՀ-ն կոչ է անում Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպանին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը23 սեպտեմբերի 2008 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեում կկայանան Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջեյմս Ջեֆերիի թեկնածության հաստատման համար լսումները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (ԱՀՀ): «Մենք հույս ունենք, որ այդ լսումները չեն վերածվի մի հավաքի, որտեղ միայն հարց ու պատասխաններով են փոխանակվելու, ինչպես դա անցյալում էր եւ պատճառ դարձավ Հայոց ցեղասպանության երկակի մեկնաբանության համար»,- հայտնել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նրա խոսքերով, այդ լսումները Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուին վերջնական վճռական հնարավորություն կտան Մարի Յովանովիչից էլ առաջ գնալ եւ այս անգամ վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: «1915թ. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ Ջեյմս Ջեֆերին ավելի լավ է` հետեւի Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի օրինակին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Բրայան Արդունին:Հենրի Մորգենթաուն Ստամբուլում ԱՄՆ դեսպանն է եղել Առաջին աշխարհամարտի տարիներին` Հայոց ցեղասպանության ժամանակ: Հայերի տեղահանման եւ կոտորածի մասին նրա հեռագրերը հանգեցրին նրան, որ 1916թ. ԱՄՆ-ն առաջին անգամ դատապարտեց այդ չարագործությունը, որը 1918թ. հաստատվեց ԱՄՆ Կոնգրեսի` Վուդրո Վիլսոնի կողմից ստորագրված որոշմամբ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |