Սաակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը Թբիլիսիում24 հունիսի 2019 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել բողոքի ցույցերը Թբիլիսիում, չնայած նրան, որ իշխանությունները զիջումներին են գնացել և որոշել են 2020-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով՝ զրոյական անցողիկ շեմով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Խոսքն այն մասին է, որ այժմ Իվանիշվիլին (իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ) պետք է ազատի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիային: Պետք է ազատի բոլոր ձերբակալվածներին և անհապաղ արտահերթ համամասնական ընտրություններ նշանակի, ինչպես նաև ազատի ԿԸՀ նախագահ Թամարա Ժվանիային»,-հայտարարել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում: Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները Վրաստանում համամասնական կարգով կանցնեն: Այդպիսով, իշխող կուսակցությունը բավարարել է հունիսի 20-ից Թբիլիսիում ցույցի դուրս եկածների երկրորդ պահանջը: Առաջին պահանջով իր պաշտոնից հեռացավ խորհրդարանը ղեկավարող Իրակլի Կոբախձեն: Ըստ գործող Սահմանադրության, ընտրական օրենքի փոփոխությունը՝ խառը համակարգից դեպի համամասնական, նախատեսվում էր միայն 2024-ին: 2020-ին ընտրությունները պետք է անցնեին ըստ գործող կարգի՝ խառը ընտրակարգով, սակայն, որպես զիջում ընդդիմությանը որոշվել էր նվազեցնել անցողիկ շեմը 5 տոկոսից մինչև 3 տոկոս: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է |