Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին23 սեպտեմբերի 2008 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Նյու-Յորք` մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանի նախագահը Նյու-Յորքում առանձնազրույց կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ, ինչպես նաեւ կհանդիպի մի շարք երկրների իր պաշտոնակիցների հետ: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (ANCA), Ամերիկայի հայկական համագումարի (AAA), Նյու Յորքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կայցելի Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդարան` Սուրբ Վարդան եկեղեցի: Ի պատիվ Հայաստանի նախագահի` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության եւ հայ-ամերիկյան առաջատար կազմակերպությունների կողմից կկազմակերպվի հանդիսավոր ընդունելություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |