Միքայել Արզումանյանը` ՊԲ փոխհրամանատար

Միքայել Արզումանյանը` ՊԲ փոխհրամանատար

PanARMENIAN.Net - Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը, հայտնում է ԱՐցախի նախագահի մամուլի ծառայությունը:

2018-ի հուլիսին գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն։ Միքայել Արզումանյանը ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել հունիսի 27-ին:

Ավելի վաղ Միքայել Արզումանյանը շտապ հրավիրվել էր վարչապետի մոտ քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ բացատրություններ տալու համար, քանի որ տեղեկություններ էին տարածվել, որ նա մասնակցում է Արցախում քաղաքական որոշ զարգացումների:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---