Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը Amex Gold  քարտատերերի համար իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ  բանկը  Amex  Gold  քարտատերերի համար  իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը

PanARMENIAN.Net - Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը American Express Gold Քարտատերերի համար 2019-ին ևս իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը:

Արշավի շրջանակում` մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, American Express Gold Քարտապաններն իրականացնելով 4 կամ 8 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ Հայաստանում կամ արտերկրում, կստանան համապատասխանաբար 30,000 և 60,000 լրացուցիչ Membership Rewards (MR) միավոր:

Նշված ժամանակահատվածում դառնալով American Express Gold Քարտատեր և Քարտը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում կատարելով առնվազն մեկ վճարային գործարք, Քարտատիրոջը կտրամադրվի լրացուցիչ ևս 5,000 MR միավոր:

Քարտապանները MR միավորները կարող են փոխանակել Երևան-Փարիզ-Երևան (30,000 MR միավոր) կամ Երևան-Նյու Յորք-Երևան (60,000 MR միավոր) 1 ավիատոմսով, ինչպես նաև այլ արժեքավոր նվերներով, որոնք ներկայացված են American Express-ի կայքում:

Լրացուցիչ MR միավորները ստանալու համար անհրաժեշտ է 2020թ.-ի հունվարի 10-ից մինչև 2020թ.-ի մարտի 15-ը ներառյալ զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ (+374 10) 31 99 99, կամ գրավոր դիմում ներկայացնել Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Արշավի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---