Քոչարյանից հօգուտ Փաշինյանի 200,000 դրամ կբռնագանձվի. Գործը կարճվել է![]() 24 հունիսի 2019 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարճվել է: Նման վճիռ է կայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Փաշինյանի փաստաբանը հայտնել է, որ միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի 200,000 դրամ բռնագանձելու որոշում է կայացվել: Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է անձռնմխելիության հիմքով Քոչարյանին ազատելու որոշմանը: «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը: Այս խոսքերը Քոչարյանը համարել էր զրպարտություն և դիմել դատարան: Նա քաղհայցով դատարան էր դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել իրենից՝ զրպարտության համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |