Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն վերադառնում են

Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն արդեն վերադառնում են

PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան մեկնող ավտոբուսում արգելված բեռ հայտնաբերելու պատճառով Վերին Լարսի անցակետում գտնվող մոտ 50 ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան։ Այd մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունy։

Ավտոբուսն ճանապարհին է և այժմ գտնվում է Թբիլիսիում։

Ավելի վաղ դեսպանության դիվանագետները սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով էին ապահովել Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Հունիսի 24-ի առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---