Բաթումիից թռիչքներ կլինեն «Շիրակ», Թբիլիսիից` «Զվարթնոց» օդանավակայաններ25 հունիսի 2019 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան» ավիաընկերությունները կավելացնեն դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ կատարող իրենց օդանավերի թիվը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա հայտնել է, որ Բաթումիից կատարվող թռիչքները նախատեսվում է կազմակերպել Գյումրու «Շիրակ», իսկ Թբիլիսիից կատարվողները` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանների միջոցով: «Այսօր շարունակվել են ՌԴ-Վրաստան բոլոր ուղղություններով թռիչքների դադարեցման շուրջ սպասվող անժամկետ ճգնաժամի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Կարող ենք արձանագրել, որ մեր գործուն քայլերի կազմակերպումն արել ենք ավելի արագ և ավելի որակով, քան որևէ մեկը կառաջարկեր իր տարածքը օգտագործել որպես տարանցիկ փոխադրումների կենտրոն մեր 2 բարեկամ պետությունների միջև», - գրել է նա: Ճաղարյանը հավելել է, որ հայկական ավիաընկերություններից մեկը հուլիսի 8-ից պլանավորում է թռիչքներ դեպի ռուսական 4 ուղղություն: Իսկ Բաթումիից կատարվող թռիչքների քանակի և ուղղությունների մասին կտեղեկացնվի ավելի ուշ: Ավելի վաղ հայտարարվեց, որ3 ավիաընկերություն` «Արմենիա», «Տարոն Ավիա» և «Ատլանտիս Եուրոփիան», պատրաստակամ է մասնակցել Վրաստանի և ՌԴ միջև ծագած ճգնաժամի կարգավորմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |