ԱԳՆ խոսնակ. Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը25 հունիսի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպման մասին, հայտարարել է, որ Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել էր, թե ՀՀ ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա կողմերն աշխատելու են 2-3 ամիս։ Աննա Նաղդալյանը հավելել է նաև, որ նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը: «Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել է նաև. «Խոսքը նոր թե հի՞ն փաստաթղթերի մասին է: Մենք դրանք քննարկում ենք արդեն 15 տարի: Վաշինգտոնում միջնորդներն առաջարկել են դուրս բերել զորքերն ու խաղաղապահներ տեղակայել: Բայց այդ հարցի վրա աշխատել է պետք»: Նա հավելել է նաև, որ հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն գրավյալ տարածքներից հայկական զորքերի հեռանալուց հետո: «Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա դրանք քննարկվում են: Բայց հիմնականը հայկական զորքերի դուրսբերումն է»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |