Վրաստանի խորհրդարանի նոր նախագահը հայտնի է25 հունիսի 2019 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանը հաստատել է Արչիլ Թալակվաձեի թեկնածությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում: Թալակվաձեն իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունից է: Թալակվաձեի օգտին է քվեարկել 150 պատգամավորներից 94-ը, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Թալակվաձեն հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանը գլխավորելը մեծ պատասխանատվություն է: Թալակվաձեն պատգամավոր է ընտրվել 2016-ին: Մինչ այդ նա երկու տարի եղել է ՆԳ փոխնախարար: Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական տվեց Թբիլիսիի կենտրոնում հունիսի լույս 21-ի գիշերը բողոքի ցույցից հետո: Հունիսի 21-ի գիշերը Թբիլիսիի ոստիկանությունը ցրել է Վրաստանի խորհդարանի շենքի մոտ անցկացվող հակառուսական բազմահազարանոց հանրահավաքը, որի մասնակիցների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաները սկսվել են հունիսի 20-ին երկրի խորհրդարանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը բացել է կազմակերպության նստաշրջանը՝ զբաղեցնելով վրացական խորհրդարանի խոսնակի աթոռը: Այդ ժամանակ նիստերի դահլիճ են ներխուժել վրացական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները՝ պահանջելով ռուս պատգամավորից վեր կենալ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռից, լքել դահլիճը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |