ՀՀ-ն 327 մլն դրամով գիտոլորտի նորագույն սարք է գնել. Կկիրառվի կենսաքիմիայում և ոչ միայն![]() 26 հունիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը 327 մլն դրամ արժեքով AVANCE 400 NEO ՄՄՌ սպեկտրոմետր նորագույն սարքավորումն է գնել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, սարքավորումը քիմիայի, նյութագիտության, բժշկագիտության և կենսաբանության ոլորտներում կիրառությունների լայն շրջանակ է ապահովում: «Բարձր տեխնոլոգիաների տնտեսություն ունենալու համար նման ներդրումները կարևոր են, և պատահական չէ, որ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ նման մեծ գումար է հատկացվել մեկ գիտական սարքավորում ձեռք բերելու համար։ Սա կարևոր քայլ է ոչ միայն հետազոտություններ իրականացնելու, այլև կիրառական գիտության ոլորտում առաջընթաց արձանագրելու տեսանկյունից»,- նշել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Սպեկտրոսկոպիայի մեթոդը հնարավորություն է տալիս մանրամասն ուսումնասիրել տարբեր նյութերի, օրինակ՝ ալկոհոլային խմիչքների, դեղերի, դիզելային վառելիքի քիմիական կազմը, և առաջիկայում նախատեսվում է մշակել միջոլորտային գործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք հնարավորություն կտան սարքավորումն առավելագույնս օգտագործել ի շահ ՀՀ քաղաքացիների։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |