2019-ին ՀՀ-ում հաշվառված թմրամոլների թիվն աճել է 6%-ով. Առաջին տեղում Երևանն է, 2-րդ՝ Արմավիրը26 հունիսի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ թմրամոլների թիվն աճել է 6%-ով: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ընթացիկ տարում հաշվառված թմրամոլների թիվը կազմել է 6951, նախորդ տարվա 6544-ի համեմատ, որոնցից 116-ը կանայք են, ափիոնային թմրամոլները՝ 2552-ն են, կանաբինոիդային թմրամոլները՝ 4394, որոնցից կանայք՝ 74, 5-ը՝ կոկաինային թմրամոլներ։ Հաշվառվածներից 64%-ը՝ 28-49 տարեկան են, 19,5%-ը՝ 50-64 տարեկան, 18%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի 68 անձ, 18 տարեկան՝ 11 անձ, մինչև 16-17 տարեկան՝ 5 անձ: Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3645 կամ 52%, 2-րդը Արմավիրի մարզն է՝ 805 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզն է՝ 685 կամ 10%: 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան վճռականության՝ հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Այս հռչակագրով առաջարկվում են հետագա միջոցառումները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ընդունված կոնվենցիաների վրա: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը, ըստ 2017 թվականի հունիսի 22-ի թմրամիջոցների ազգային զեկույցի, կազմում է շուրջ 1.4 մլրդ մարդ, նրանցից 29.5 մլն-ն ունի թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |