Զբոսավարներն ահազանգում են՝ ՀՀ-ում զբոսաշրջիկներին կողոպտում են. Ոստիկանությունում համաձայն չեն26 հունիսի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը. նշվում է, որ ՀՀ այցելող զբոսաշրջիկները դառնում են գրպանահատության զոհ: Ասոցիացիան իրավիճակը գնահատել է որպես «կազմակերպված հանցավորություն»։ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կազմակերպված հանցավորությունը նեղ իրավաբանական հասկացություն է, ինչը «որևէ աղերս չունի նամակում բարձրաձայնված խնդրի հետ»։ «Զբոսաշրջությամբ զբաղվողները, գոնե, պետք է տեղեկացված լինեին, որ աշխարհի բոլոր երկրներում էլ զբոսաշրջիկների հետ միջադեպեր պատահում են։ Ավաղ, մեր երկրում նույնպես նման դեպքեր արձանագրվում են, սակայն այլ երկրների հետ համեմատած՝ դրանց թիվը շատ չէ։ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և գրպանահատության դեմ պայքարող հատուկ մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ակնհայտ իրականացնում են ամենօրյա աշխատանք՝ գրպանահատության դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Ասվածի լավագույն վկայությունը ամեն օր բացահայտվող գրպանահատության դեպքերն են», - ասվում է։ Ոստիկանությունից չեն հերքում, որ «պատահում են դեպքեր, երբ գրպանահատությունից տուժում են նաև զբոսաշրջիկները, սակայն դրանք կարճ ժամանակում բացահայտվում են»։ «Ասվածի ապացույցը վերջերս զբոսաշրջիկի նկատմամբ կատարված ծանր հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքի օպերատիվ բացահայտումն էր։ Զբոսաշրջիկը գոհունակությամբ լքեց մեր երկիրը՝ վստահ, որ այստեղ ոստիկանն իր տեղում է։ Նման օրինակները բազմաթիվ են, որոնց վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել։ ՀՀ ոստիկանությունը գնահատում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» մտահոգությունը, սակայն այն չի կիսում»,- ասվում է ոստիկանության պարզաբանման մեջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |