Airbnb-ն դղյակների և կղզիների վարձակալման ծառայություն է գործարկել26 հունիսի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Airbnb ընկերությունը նոր՝ Airbnb Luxe ծառայություն է գործարկել, որը թույլ կտա էքսկլյուզիվ անշարժ գույք ամրագրել, այդ թվում, առանձնատներ, միջնադարյան դղյակներ և նույնիսկ մասնավոր կղզիներ: «Airbnb Luxe-ի շնորհիվ հասանելի կդառնա եզակի և տպավորիչ անշարժ գույքը»,-նշում է Airbnb-ն: Airbnb Luxe-ի օգնությամբ ամրագրված գույքը կլինի «իդեալական վիճակում՝ շքեղ հարմարություններով և ծառայություններով»,-խոստանում է ընկերությունը: Առաջարկվող տները համապատասխանում են մոտ 300 չափանիշի: Bloomberg-ը նշում է, որ առաջնակարգ հաճախորդների համար նախատեսված է անձնական մենեջեր, որը ոչ միայն կկազմակերպի բնակությունն ընտրված վայրում, այլ նաև սեղան կպատվիրի միշլենյան ռեստորանում: Առաջարկը ներառում է նաև տեղափոխումն օդանավակայանից, անձնական ընդունելություն և անձնակազմ՝ վարորդից մինչև մերսող, գրում է «Վեդոմոստին»: Այժմ Airbnb Luxe-ն ավելի քան 200 օբյեկտ է առաջարկում: Շաբաթական ամրագրման միջին գինը $14 000 է, սակայն որոշ օբյեկտների դեպքում գումարը կարող է հասնել 1 մլն դոլարի: Նման կարգի գույքի առավել շատ տարբերակներ կան Կարիբյան կղզիների շրջանում, Լատինական Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում: Եվրոպայում այդպիսի 5 ուղղություն կա՝ Լոնդոն, իտալական Ապուլիա, Սիցիլիա և Տոսկանա, շվեյցարական Ալպեր: Առաջարկվող օբյեկտներից շատերի սեփականատերերը աստղեր են կամ միլիարդատերեր: Սակայն, անշարժ գույքի սեփականատիրոջ անունը հնարավոր չէ պարզել՝ այդ տեղեկատվությունը գաղտնի է հաճախորդի համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |