ԱՄՆ ընկերությունները շրջանցում են Huawei-ի հետ առևտուր չանելու արգելքը![]() 26 հունիսի 2019 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ խոշոր տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են իրենց արտադրանքն առաքել չինական Huawei-ին, որին Վաշինգտոնը սև ցուցակում է ընդգրկել: Մասնավորապես, Intel-ը և Micron Technology-ին պրոցեսորներ են մատակարարում Huawei-ին, գրում է Deutsche Welle-ն The New York Times-ի վրա հղումով: Նշվում է, որ խոսքը կարող է գնալ ԱՄՆ սահմաններից դուրս արտադրվող արտադրանքի մասին: Ընկերություններն օգտվել են այն հանգամանքից, որ նման ապրանքները միշտ չէ, որ ամերիկյան են համարվում: Ուստի ԱՄՆ նախագահ Թրամփի արգելքը ձևական առումով իրենց վրա չի տարածվում: Ըստ գործող արգելքի ամերիկյան ընկերությունները կարող են Huawei-ին մինչև օգոստոսի կեսը վաճառել առկա մոդելների բաղադրիչ մասերը, իսկ ապագա մոդելների համար ապրանքների առաքման արգելքն արդեն գործում է: Intel-ը և Micron Technology-ին հրաժարվել են մեկնաբանություններից: Մինչդեռ FedEx առաքման ծառայությունը դատի է տվել ԱՄՆ առևտրի նախարարությանը, որը Huawei-ն ընդգրկել է սև ցուցակում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |