Արեյան. Երևանի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր26 հունիսի 2019 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հուշատախտակների քանակը Երևանում գնալով ավելանում է և անհրաժեշտություն է առաջացել ունենալ միասնական տարբերակ՝ պարտադիր բոլորի համար: Այդ մասին Երևանի ավագանու նիստում ասել է Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ նշելով, որ այդ հարցը տասնամյակների պատմություն ունի: Երևանի ավագանու նիստում որոշվել է Հանրապետության փողոցի հ.69 հասցեում ՀՀ վաստակավոր երկրաբան Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնել: Ավագանին հավանություն է տվել նախագծին: «Մայրաքաղաքի շենքերի պատերին արդեն ոչ թե հուշատախտակներ են, այլ Թոխմախի տապանաքարեր»,- ասել է Արեյանը՝ հավելելով, որ Հուշատախտակները տեղադրվում են ըստ կառավարության գործող կարգի: «Դա անվանի մարդկանց հիշատակը հավերժացնելու կարգն է, բայց չկա համաքաղաքային կանոն, որով պետք է տեղադրվեն այդ հուշատախտակները: Բարոյական առումով ոչ մի շենքի բնակիչ դեմ չէ հուշատախտակ տեղադրելուն, սակայն քաղաքաշինական իմաստով շենքեր ունենք, որոնց պատերի վրա այլևս տեղ չկա»,- ասել է Արեյանը՝ օրինակ բերելով Չարենցի 4 կամ Աբովյան 32 հասցեի շենքերը: «Վերցրեք արխիվները, տեսեք, թե ինչքան պրոֆեսորներ են եղել Հայաստանում և բոլորի զավակների մոտ արդեն արթնանում է հիշողության ավանդույթը:Մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- ասել է Արեյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ մինչև սեպտեմբեր կառաջարկվի հուշատախտակների միասնական էսքիզային տարբերակ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |