Վանեցյան. Նոր մարզադաշտը կառուցվելու է մարզում՝ Երևանում տեղ չկա![]() 26 հունիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ազգային ստադիոնը կառուցվելու է ոչ թե Երևանում, այլ մայրաքաղաքի մոտակա մարզերից մեկում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ Երևանում կառուցելու նախնական նպատակը փոխվել է։ «Սկզբնական շրջանում քննարկվել է Երևանում կառուցելու հարցը, բայց հետագա քննարկումների արդյունքում որոշվել է Երևանի մոտակա մարզերից մեկում»,- ասել է նա, հայտնում է «Հայկական ժամանակը»: Ըստ Վանեցյանի՝ մարզում կառուցելու պատճառն այն է, որ Երևանում դրա համար տեղ չկա, մյուս կողմից էլ նոր նախագիծը կնպաստի մարզերի զարգացմանը։ «Հիմնական պատճառն այն է, որ Երևանը խիտ կառուցապատված է, և եթե մարզում կարողանանք կառուցել Ազգային ստադիոնը, բնականաբար դրա կողքը կկառուցվեն նաև այլ օբյեկտներ, և դրանով կնպաստենք նաև մարզերի զարգացմանը»,- ասել է նա։ Այս շրջանում մարզադաշտի կառուցման աշխատանքները բանակցային փուլում են։ ՀՖՖ-ն քննարկումներ է ունենում ներդրողների հետ։ Ժամկետների վերաբերյալ տեղեկություններ չկան։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |