Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ![]() 26 հունիսի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավագանու հունիսի 26-ի նիստում առաջարկել է մայրաքաղաքում երթևեկության արագությունը 60 կմ/ժամից դարձնել 50 կմ/ժամ: Քաղաքապետն ասել է, որ Երևանում բավականին վտանգավոր է հետիոտնի և վարորդի համար: «Այս առաջարկը պետք է քննարկել»,- ասել է Մարությանը՝ նշելով, որ քննարկումներին պետք է միանան նաև Ճանապարհային ոստիկանությունն ու այլ գերատեսչություններ: Մարությանը հավելել է, որ այս արագությունն ընդունված է եվրոպական բազմաթիվ քաղաքներում: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 23.3%-ով՝ 343 դեպքից հասնելով 423-ի: Ընթացիկ տարվա ընդամենը 4 ամսում ՃՏՊ-ների զոհ է դարձել 67 մարդ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |