Սան Ֆրանցիսկոյում արգելել են էլեկտրոնային ծխախոտը![]() 26 հունիսի 2019 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Սան Ֆրանցիսկոն դարձավ ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ արգելվել են բոլոր տեսակի էլեկտրոնային գլանակները: «Սան Ֆրանցիսկոյում ոչ ոք չպետք է էլեկտրոնային ծխախոտ վաճառի կամ տարածի»,-ասվում է քաղխորհրդի որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նշվում է, որ այդ որոշման խախտման համար վարչական տուգանք է նշանակվում՝ մինչև 1000 դոլար: Հատկանշական է, որ Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ այն քաղաքներից է, որտեղ օրինականացվել է մարիխուանան: 2018-ին քաղաքում արգելվեց բուրումնավետ թութունի վաճառքը: Էլեկտրոնային ծխախոտ արտադրող ամենահայտնի ընկերություն Juul Labs-ը, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում, հայտարարել է, որ դեմ է, երբ անչափահասներն են օգտագործում էլեկտրոնային ծխախոտ: Նշվել է նաև, որ ընկերությունն ուղիներ է որոնելու էլեկտրոնային ծխախտոի սահմանափակման, ոչ թե արգելման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |