22 տնտեսավարողի հանդեպ վարույթ է հարուցվել՝ «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար

22 տնտեսավարողի հանդեպ վարույթ է հարուցվել՝ «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար

PanARMENIAN.Net - Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար 22 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել:

Գյուրջինյանն ասել է, որ նշված 22 գործը վարչական դատարանում է, և «նրանք, ովքեր հայերենի շահը ոտնահարել են, կենթարկվեն պատասխանատվության»:

«Ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները, սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին»,-ասել է Դավիթ Գյուրջինյանը:

Նա հավելել է, որ տնտեսավորողների մոտ հանդիպած խնդիրներից առաջինն այն է, որ հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է:

«Հիմնականում օտարալեզու գրառումներ են: Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250,000 դրամ տուգանք վճարել՝ «Վարչական իրավախախտումների մասին օրենքով»,-ասել է Գյուրջինյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---