ԱՄՆ կոնգրեսականի բանաձևը. Զսպել Ադրբեջանի կողմից ԼՂ քաղավիացիան խոցելու սպառնալիքը![]() 26 հունիսի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է «Պետական պաշտպանության մասին» օրենքում Ադրբեջանին ամերիկյան զենք վաճառելու արգելք սահմանել, հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Օրենսդրական նախաձեռնության նպատակն է զսպել Արցախի քաղաքացիական ավիացիան խոցել սպառնացող Ադրբեջանի իշխանություններին: «Սա Ադրբեջանին համար նախազգուշացում կլինի, որ չի կարող սպառնալ քաղաքացիական օդանավեր ոչնչացնել: Չպետք է թույլ տալ, որ այս երկիրը սպառնա իր հարևաններին: Ադրբեջանական օդուժին որևէ կերպ աջակցելը վերջին բանն է, որ պետք է անի ԱՄՆ-ն», - ընդգծել է կոնգրեսականը: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Կոնգրեսը որոշել է ևս $1.5 մլն հատկացնել Արցախում ականազերծման աշխատանքներին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |