Սովից տառապողների քանակն աշխարհում աճում է26 հունիսի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Պատերազմների և կլիմայի փոփոխությունների հետևանքով վերջին տարիներին սովից և հյուծվածությունից տառապող մարդկանց քանակն աշխարհում կտրուկ աճել է, ինչպես և փախստականների քանակը: Այդ մասին ասվում է գերմանական մարդասիրական Welthungerhilfe կազմակերպության տարեկան հաշվետվության մեջ: «Երաշտների, ջրհեղեղների և փոթորիկների հետևանքով կենդանիներն անկում են և սրում են սովի խնդիրը: Հարավային երկրների աղքատ բնակչությունը կրում է այս խնդրի հիմնակնա բեռը, խնդրի, որն, առաջին հերթին, առաջացրել են հարուստ հյուսիսային երկրները»,-ասել է կազմակերպության ղեկավար Մարլեն Թիմեն, գրում է Deutsche Welle-ն: Անվտանգության հետ կապված անկայուն վիճակն այն երկրների մեծ մասում, որտեղ աշխատում է Welthungerhilfe-ը, դժվարացնում է օգնության ցուցաբերումը մարդկանց: «Ամբողջ տարածաշրջաններ պատերազմական գործողությունների պատճառով կտրվում են արտաքին աշխարհից, հակամարտող կողմերը խոչընդոտում են հումանիտար բեռներով տրանսպորտի երթևեկությանը: Դպրոցներն ու հիվանդանոցները ռմբակոծվում են»,-ասել է Թիմեն: Welthungerhilfe կազմակերպությունը հիմնվել է 1962-ին: 2018-ի տվյալներով այն օգնություն է ցուցաբերել 10,5 մլն մարդու: Կազմակերպության տարեկան բյուջեն 2013,6 մլն եվրո է: Միջոցների մեծ մասը ծախսվել է Բուրունդիի, Լիբերիայի և Սիրիայի խնդիրների լուծման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |