«Արմենիան» Երևան-Մոսկվա կանոնավոր չվերթների թույլտվություն է ստացել![]() 26 հունիսի 2019 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: Նա նշել է, որ այժմ ընթանում է նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը. այն Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին: «Օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու ենք նաև մեր գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե», - գրել է Խաչատրյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |