ԵԽԽՎ-ն մալթացի լրագրողի սպանությանն Ադրբեջանի կապի մասին զեկույց է ընդունել![]() 27 հունիսի 2019 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահժողովը զեկույց է ընդունել 2017 թվականի աշնանը սպանված մալթացի լրագրող Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանության բացահայտման վերաբերյալ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» վերտառությամբ զեկույցում կոչ է արվում հայտնի լրագրողի սպանության մեջ ներքաշված բոլոր երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ապահովել արդար հետաքննության իրականացումը: Զեկույցում արձանագրվում է ադրբեջանական իշխող ընտանիքի կապը հայտնի լրագրողի սպանության հետ: «Հայկական պատվիրակությունը, բնական է, կողմ քվեարկեց զեկույցին», - գրել է Հայրապետյանը: 53-ամյա Դաֆնա Կարունա Գալիցիա, որը հետաքննող լրագրողը էր՝ հայտնի իշխանությունների կոռուպցիոն գործարքների մասին բազմաթիվ հրապարակումներով, սպանվել է մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |