Սակագնային պլան ՎիվաՍել-ՄՏՍ-ից ՝ Z սերնդի համար. 5 մեսինջեր, ինտերնետ և ավելին![]() 27 հունիսի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Կանխավճարային սակագնային Z պլանը բաժանորդին հնարավորություն է ընձեռում օգտվել Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից՝ որքան անհրաժեշտ է: Z պլանի շրջանակներում նաև տրամադրվում է ինտերնետ-փաթեթ, խոսելաժամանակ, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորություն: «Z սերնդի ներկայացուցիչները մեծացել են տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած և թվայնացված միջավայրում:Հետևաբար այս սերնդի՝ հաղորդակցության հետ կապված պատկերացումներն ու սպասելիքները մի փոքր այլ են: Z-ը ապագայի սերունդն է՝ ազատատենչ, հավակնոտ, ստեղծագործ ու ինքնավստահ: Տարիքային այս խումբը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է: Այսպես՝ Z սակագնային պլանը, բացի ինտերնետն ու րոպեները նաև ներառում է թոփ 5 մեսինջերներից՝ Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից օգտվելու անսահմանափակ հնարավորությունը: Այս առումով Z-ը, ինչպես նաև X և Y սակագնային պլաններն աննախադեպ հնարավարություններ են ընձեռում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Z սակագնային պլանի մասին առաջինը տեղեկացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերը՝ Ռալֆ Յիրիկյանի տեսաուղերձից: Ինտերնետ-փաթեթի, խոսելաժամանակի, ինչպես նաև SMS-ներ ուղարկելու հնարավորությունները հետևյալն են. Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram ծառայությունների դեպքում գործում է՝ ∞ * փաթեթը: Ինտերնետը 3 ԳԲ է: Զանգերը՝ ցանցի ներսում, ՀՀ ցանցեր, +374 97, +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան՝ 200 րոպե **: SMS-ը դեպի ՀՀ բջջային ցանցեր՝ 200 SMS: * Հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, բացառությամբ մեսինջերների միջոցով ստացված հղումներով բովանդակություն ներբեռնելու ու դիտելու դեպքերի (օրինակ՝ Youtube). այդ դեպքերում օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը: ** 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |