Նախկինները Կոնդի առանձնատների ջրի ծախսի սխալ ցուցմունք են տվել «Վեոլիա ջրին». 48.9 մլն դրամի պարտք կա27 հունիսի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի օգտագործած խմելու ջրի դիմաց տարիների ընթացքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կուտակվել է պարտք, որը կազմում է 48.9 մլն դրամ: ՀՀ կառավարության որոշման համաձայն, պարտքը կփոխհատուցվի պետական բյուջեից : Պարզվում է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրինության կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներին թույլ չի տրվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը: Հաշվի առնելով, որ ՊՈԱԿԸ-ը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածք: ՊՈԱԿ-ը մատուցած ծառայությունների դիմաց հարկային հաշիվները դուրս է գրել բաժանորդի կողմից բանավոր կերպով հաղորդվող ծախսերի հիման վրա, հնարավորություն չունենալով ստուգելու դրանց իսկությունը: Ջրաչափական սարքի ցուցմունքը վերոնշյալ կարգով գրանցելու արդյունքում 2018-ի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148,058 խմ, իսկ 2018-ի հունիսի 25-ին ՊՈԱԿ-ի ներկայացուցչի ներկայությամբ ՓԲԸ-ի աշխատակիցը տեղում փաստացի արձանագրել է 473,012 խմ ցուցմունք: Այսինքն մեկ ամսում արձանագրվել է 324,954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի կողմից հաղորդած տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324,954 խմ ծախս: Սույն նախագծի ընդունմամբ Կազմակերպությունը կմարի իր գործունեության ընթացքում առաջացած ֆինանսական պարտավորությունը օգտագործված խմելու ջրի դիմաց: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |