Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ԵԽ նոր գլխավոր քարտուղար27 հունիսի 2019 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպայի խորհրդի նոր գլխավոր քարտուղար է ընտրվել 59-ամյա Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերով նախարարն է: Իր լիազորությունների 5-ամյա ժամկետը Պեյչինովիչ-Բուրիչը կսկսի կատարել սեպտեմբերի 18-ից՝ փոխարինելով ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդին: Նա պատմության մեջ երկրորդ կին ղեկավարը կլինի, որը կգլխավորի կառույցը: 1989-1994թթ. ԵԽ-ն գլխավորել է ֆրանսուհի Կատրին Լալյումյերը: Նոր գլխավոր քարտուղարը պաշտոնը կստանձնի այս տարվա հոկտեմբերին ու կփոխարինի Եվրոպայի խորհրդի ներկայիս գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով կառույցը ղեկավարում է 2009-ի հոկտեմբերի 1-ից։ Նա ընտրվել է 2 անգամ՝ 5 տարի ժամկետով, հայտնում է Deutsche Welle-ն: Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ստացել է 169 ձայն։ Մյուս թեկնածու՝ Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ և եվրոպական հարցերով նախարար Դիդիե Ռեյնդերսը ստացել է 105 ձայն։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |