Խոր Վիրապն ու Արարատը՝ Netflix-ի նոր սերիալի թրեյլերում (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Netflix-ի` ռուսաց Նիկոլայ Երկրորդ կայսեր մասին պատմող նոր սերիալի թրեյլերում երևում են նաև Խոր Վիրապն ու Արարատ լեռը: «Վերջին կայսրերը» (The Last Czars) սերիալը պատմում է Նիկոլայ Երկրորդի կյանքի և մահվան մասին: Սերիալի ցուցադրությունը կմեկնարկի հուլիսի 3-ից: Սա սերիալի առաջին թրեյլերն է, որտեղ ներկայանում են գլխավոր հերոսները՝ Նիկոլայ 2-րդը, կայսրուհի Ալեքսանդրան, Գրիգորի Ռասպուտինը: Նրանց պատկերող կադրերն ընդմիջվում են Խոր վիրապի և Արարատի տեսարանով: Գլխավոր հերոսների դերերը կատարել են ոչ այնքան հայտնի դերասաններ՝ Օբերտ Ջեքը, Սյուզաննա Հերբերտը և Բեն Քարթրայթը: Netflix-ի թրեյլերում ցուցադրված է Ռուսաստանի պատմության 20-ամյա շրջանը՝ Նիկոլայ Երկրորդի թագադրումից 1896-ին մինչև 1918-ի իրադարձությունները, երբ Ռուսաստանի վերջին կայսրը հրաժարվեց գահից և ընտանիքի հետ գնդակահարվեց բոլշեվիկների կողմից: «Երբ XX դարի սկզբում սոցիալական ցնցումներ սկսվեցին Ռուսաստանում, կայսր Նիկոլայ Երկրորդը դիմադրում էր փոփոխություններին՝ հեղափոխություն հրահրելով և վերջ դնելով արքայատոհմին»,-ասվում է պաշտոնական թրեյլերի ազդագրում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |