Սպասվում է, որ մինչեւ նոյեմբեր կստորագրվի մերձդնեստրյան հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ24 սեպտեմբերի 2008 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինի եւ Մերձդնեստրիայի առաջնորդ Իգոր Սմիրնովի հանդիպումը, որը նախանշանակ կդառնա մերձդնեստրյան հակամարտության լուծման վերաբերյալ հայտարարության ստորագրման, կկայանա մոտ օրերս: «Մենք պնդում էինք, որպեսզի հանդիպումը կայանար արդեն սեպտեմբերի 19-ին, բայց մոլդավական կողմին այդ ժամկետը ձեռնտու չէր: Քիշինեւն առաջարկում է սեպտեմբերի 23-ը: Բայց դա էլ արդեն հարմար չի մեզ: Ներկայումս խոսքը գնում է շաբաթվա երկրորդ կեսի մասին»,- հայտնել է մերձդնեստրյան ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը: Վ.Վորոնինի եւ Ի.Սմիրնովի երկրորդ հանդիպումը տարվա կտրվածքով տեղի կունենա Բենդերներում: Որոշ տվյալների համաձայն, այն կնախորդի մերձդնեստրյան հակամարտության լուծման մասին համատեղ հայտարարության ստորագրմանը: Փաստաթուղթը, ինչպես սպասվում է, կստորագրվի նոյեմբերից ոչ ուշ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ` Մոսկվայում: Կողմերը պետք է ստորագրեն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին հավատարմության մասին համատեղ հայտարարություն: «Փաստաթղթի մյուս կարեւոր կետը պարտավորությունն է` բանակցություններ սկսել Մոլդավիայի կազմում Մերձդնեստրյան մոլդավական հանրապետության իրավական կարգավիճակի չափանիշների մշակման նպատակով»,- գրում է «Կոմերսանտը»: «Ներկա պահին խաղաղարարական գործընթացի ձեռնարկման Մոսկվայի ցանկությունը գերակշռում է մնացած ամեն ինչը, եւ Սմիրնովն ու Վորոնինը դա շատ լավ հասկանում են: Դեկտեմբերին (այդ ամսին տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը) Ռուսաստանի համար կարեւոր է դրական արդյունք ցույց տալ, իսկ հաշվի առնելով Կովկասի վերջին իրադարձությունները, դա գեղեցիկ քայլ կլինի»,- հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան Քիշինեւում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա Վարչապետ. Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի «Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելել է նա Հաջիևը ՆԱՏՕ-ում քննարկել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գընթացքը Քննարկում է եղել խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել |