Հայկական ընկերությունն ահազանգում է՝ վրացի մաքսավորները խոչընդոտում են արտահանումը

Հայկական ընկերությունն ահազանգում է՝ վրացի մաքսավորները խոչընդոտում են  արտահանումը

PanARMENIAN.Net - «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ահազանգում է, որ Վրաստանի մաքսավորները խոչընդոտում են ընկերության արտադրանքի արտահանմանը:

«Մեր երկրների միջև տնտեսական համագործակցության առանցքային ուղղություններից մեկը տարանցիկ բեռնափոխադրումներն է, որը վերջին տարիների ընթացքում դինամիկ աճում է: Միևնույն ժամանակ, մեր ընկերությունը աննախադեպ իրավիճակի մեջ է հայտնվել, երբ բեռները ստուգելու պատճառաբանությամբ մի քանի շաբաթ մնում են Վրաստանի մաքսային տերմինալում», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կոնկրետ Դոնեցկ ուղևորվող ընկերության ավտոմեքենան թվականի հունիսի 6-ից Գեզի մաքսային տերմինալում անգործունակ կանգնած է:

«Մաքսային մարմնի աշխատակիցների հավաստմամբ, քանի որ մաքսային սահմանով փոխադրվող ապրանքը գծանշվել է որպես կարմիր գծի ենթակա, պետք է ստուգում անցնի: Մենք կողմ ենք օրենքի շրջանակներում ցանկացած ստուգման բայց խնդիրն այն է, որ առավելագույնը 1-2 օր տևող ստուգման համար, ավտոմեքենան բեռով հանդերձ, շաբաթներով կարող են պահել։ Ստեղծված խնդիրների պատճառով ընկերությունը լրջագույն վնասներ է կրում: Սա լուրջ խոչնդոտ է ոչ միայն մեր ընկերության, այլև շատ արտահանողների համար», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունը դիմում է Հայաստանի և Վրաստանի պատկան մարմիններին և խնդրում հարցին համակարգային մոտեցում ցուցաբերել ու համապատասխան քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու, հետագայում դրա կրկնությունը բացառելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---