Թուրքիայի ԱԳՆ. Թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է գնում24 սեպտեմբերի 2008 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում որպես իսկապես ազնիվ միջնորդ հանդես գալու համար Թուրքիան առաջադրել է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման նախաձեռնությունը: Այդ մասին գրում է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն իր` The International Herald Tribune-ի «Հանգստացնել Կովկասը» հոդվածում: Նա հիշեցնում է Աբդուլլա Գյուլի այցը Երեւան: «Դա մեր երկրների մտերմացմանը խանգարող արգելքների հաղթահարմանն ուղղված առաջին պատմական քայլն էր: Գյուլի երեւանյան այցի ժամանակ հայ եւ թուրք նախագահները մանրամասն քննարկել են Կովկասում տիրող իրադրությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ մոտ ապագայում նման կարգավորման հասնելու միջոցները: Կասկած չկա նրանում, որ եթե մենք շարունակենք երկխոսությունը, տարածաշրջանի եւ ոչ մի խնդիր մեզ անլուծելի չի թվա»,- ընդգծել է Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, քանի որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացը առաջ է գնում, շահագրգռված կողմերը պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի կարգավորվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Այդ երկու գործընթացները փոխադարձ ուժեղացնող բնույթ ունեն: Մի գործընթացում ցանկացած տեղաշարժը կարող է հզոր խթանիչ ազդեցություն ունենալ մյուսի վրա: Երեւան այցելելուց հետո Գյուլը սեպտեմբերի 10-ին ժամանեց Բաքու` ուսումնասիրելու ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի` որպես միջնորդ հանդես գալու հնարավորությունը: Մենք նշում ենք, որ եւ Բաքուն, եւ Երեւանը ձգտում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության լիարժեք կարգավորմանը: Այդ առիթով անհրաժեշտ է եւս մեկ անգամ ընդգծել կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման կոնստրուկտիվ եւ ընդգրկուն մոտեցման կարեւորությունը»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նա ընդգծել է նաեւ, որ Թուրքիան վճռականորեն հանդես է գալիս միջազգային իրավունքի այնպիսի հիմնավոր սկզբունքների պահպանման օգտին, ինչպիսիք են պետությունների անկախությունը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ երկխոսության ճանապարհով հակամարտությունների խաղաղ կարգավորումը: «Վերջերս առաջադրելով վերոհիշյալ նախաձեռնությունները` Թուրքիան ձգտում է կայունություն եւ բարգավաճում ներմուծել կովկասյան տարածաշրջան: «Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմն» ընդունակ է առաջատար դեր խաղալ այդ արդյունքին հասնելու գործում: Տարածաշրջանում համագործակցության, ներդաշնակության, վստահության եւ փոխըմբռնման համար բարենպաստ մթնոլորտ կարելի է ստեղծել միայն այն բանից հետո, երբ Կովկասի վեճերն ու հակամարտությունները խաղաղ եւ վերջնականապես կարգավորված կլինեն»,- ասվում է հոդվածում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |