5 տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից կկրճատվի27 հունիսի 2019 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախնական տվյալներով հինգ տարում «Գազպրոմ Արմենիայի» 1000 աշխատակից է կրճատվելու: Ընկերությունն ունի 6325 աշխատող: Անդրադառնալով գազի սակագնին, Բաղրամյանն ասել է, սահմանին Հայաստանի համար Ռուսաստանի Դաշնությունից մատակարարվող գազի գնի բարձրացման գումարի տարբերությունը վճարում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, և պետությունը որևէ պարտք չի կուտակում: ՀԾԿՀ նախագահը հայտնել է նաև, որ այժմ մշակվում է փաստաթուղթ առաջիկա հինգ տարում գազի գնի ձևավորման մոտեցումների վերաբերյալ։ «Եթե չեմ սխալվում ռուսական «Գազպրոմից» մասնագետների խումբ է եկել, քննարկել ենք գազամատակարարման սխեման, որը մինչև 2030-ը սպասվող ներդրումային ծրագրերն են, ինչպես նաև քննարկվել են մոտեցումներ ներքին գնի ձևավորման մասին։ Բանակցությունները շարունակվում են, հենց որոշակի արդյունք ունենանք, հանգիստ եղեք, կասենք», - ասել է Բաղրամյանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ՀՀ սահմանին գազի գինը 1000 խմ-ի համար $150-ից դարձրել է $165: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |