Էրդողանը Ճապոնիայում G20-ին պոլսահայ նկարիչ Գյուլերի ցուցանհանդեսը կբացի27 հունիսի 2019 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Մեծ 20-յակի համաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կյոտո քաղաքի 800-ամյա Թոֆուկուջի տաճարում կբացի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցանահանդեսը: Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի նախագահի հանրային կապերի թիմը: Ցուցահանդեսը կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը: Ներկայացված են լինելու Գյուլերի լուսանկարները համաշխարհային արվեստագետների, մտավորականների և գործիչների՝ Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի, Ինդիրա Գանդիի, Մայր Թերեզայի, Բրիջիթ Բարդոյի, Սոֆի Լորենի և այլոց հետ: Ցուցահանդեսի թռուցիկները կբաժանվեն Մեծ 20-յակի համաժողովի մասնակից երկրների ղեկավարներին: Ցուցահանդեսը Ճապոնիայից հետո կներկայացվի Նյու-Յորքում: Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերին Ստամբուլում՝ 90 տարեկան հասակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |