Նոր նամականիշ՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին27 հունիսի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակը» թեմային: 220 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դասախոս Լևոն Լաճիկյանը: Նամականիշի վրա պատկերված են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքը և նրա առջևում գտնվող «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» արձանախումբը:Նամականիշն ամբողջությամբ պատրաստված է գրաֆիկական եղանակով: Նամականիշի ստորին աջ անկյունում տեղադրված է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տարբերանշանը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ՀակոբԱրշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Երևանի համալսարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության նախարարների խորհրդի 1919 թ.-ի մայիսի 16-ի որոշմամբ: Համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1920 թվականինայն տեղափոխվել է Երևան: Մինչ այժմ Երևանիպետականհամալսարանն ունեցել է շուրջ 130 հազար շրջանավարտ, ներկայումս նրա 19 ֆակուլտետում, 4 ինստիտուտում և Իջևանի մասնաճյուղում ուսանում է ավելի քան 16.200 սովորող: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստինը Իսրայելը հետ է կանչել այդ երկրներում իր դեսպաններին խորհրդակցությունների համար ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |