Արեւմուտքը փորձում է Ասիա ներթափանցել Հարավային Կովկասով` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը24 սեպտեմբերի 2008 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Կովկասի վերջին իրադարձությունների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում միջնորդ դառնալու Թուրքիայի եւ Իրանի վերջին նախաձեռնությունները միանգամայն բացատրելի են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ղարաբաղյան քաղաքագետ Դավիթ Բաբայանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդիրը ոչ միայն ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ` տարածաշրջանային եւ անգամ գլոբալ խնդիր է:«Տարածաշրջանում ֆունդամենտալ տեղաշարժերը խոսում են այն մասին, որ շատ երկրներ շահագրգռված են լինելու միջնորդության մեջ: Դա կապված է Հարավային Կովկասի մարտավարական կարեւորության հետ, որովհետեւ հենց Հարավային Կովկասով Արեւմուտքը կարող է Ասիա ներթափանցել` շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: Ներկայումս արդեն պարզ է, որ Վրաստանը առավելագույն ջանքերը կգործադրի ՆԱՏՕ մտնելու եւ Արեւմուտքի մի մասը դառնալու համար: Բայց մի Վրաստանով չեն բավարարվի. անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանը, որը մարտավարական առումով կարեւոր է Եվրոպայի համար: Հավասարակշռությունը տարածաշրջանում դեռեւս պահպանվումէ ԼՂՀ-ի շնորհիվ, եւ այն բանից, թե ինչպես կլուծվի այդ հակամարտությունը, կախված է Հարավային Կովկասի ապագան»,- ասել է Բաբայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |