Թրամփն ու Պուտինը քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկարինայում28 հունիսի 2019 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Օսակայում ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը 1,5 ժամ է տևել: Նախագահները հայտարարել են, որ կողմերը, ինչպես նաև ամբողջ աշխարհը, շահագրգռված են, որ հարաբերությունները բարելավվեն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նրանք նաև քննարկել են իրավիճակն Իրանում, Սիրիայում, Վենեսուելայում և Ուկարինայում»,-ասվում է Twitter-ում հրապարակված Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Բացի այդ, Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել բանակցությունները սպառազինությունների վերահսկման արդիական մոդելի շուրջ: Բանակցությունների սկզբում լրագրողները խնդրել են ԱՄՆ նախագահին հորդորել Պուտինին չմիջամտել ԱՄՆ ընտրություններին: Թրամփը կատարել է խնդրանքը և երկու նախագահները ժպտացել են՝ դա լավ կատակ համարելով: Սա Պուտինի և Թրամփի երկրորդ լիարժեք հանդիպումն է՝ մինչ այդ նրանք հանդիպել են Հելսինկիի գագաթնաժողովում 2018-ի հուլիսին: 2018-ի նոյեմբերին ծրագրվում էր նոր հանդիպում Փարիզում, սակայն այն ժամանակ բանակցությունները խափանվեցին, քանի որ ԱՄՆ-ն դուրս եկավ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից: Հետո մտադրություն կար հանդիպելու դեկտեմբերին Բուենոս Այրեսում՝ G20-ի շրջանակում, սակայն Թրամփը հրաժարվեց հանդիպումից Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալության պատճառով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |