Ռուսական ավիաբազայի պետ. Սու-30-ների գնման ընթացակարգերն ավարտվել են՝ դրանք շուտով ՀՀ-ում կլինեն28 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսական արտադրության Սու-30ՍՄ կործանիչները լավագույններից են աշխարհում և լավ է, որ ՀՀ ԶՈւ-ն նման տեխնիկա կստանա: Այդ մասին լրագրողներին է ասել Հայստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսանդր Պետրովը՝ հավելելով, որ կործանիչների գնման բոլոր ընթացակարգերն արդեն ավարտվել են և դրանք շուտով արդեն ՀՀ-ում կլինեն: ՀՀ-ն Ռուսաստանից Սու-30ՍՄ 4 կործանիչ է գնել, ևս 8-ը նախատեսվում է գնել: «Շատ ուրախ եմ մեր ընկերների համար: Վերջերս նշվում էր ՀՀ ՌՕՈւ օրը՝ շնորհավորում ենք մեր գործընկերներին: Մենք նույն երկինքն ենք կիսում և ոչ մի խնդիր չունենք: Մենք գործում ենք հստակ, համակարգված ու փոխկապակցված: Շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները նոր ավիացիոն տեխնիկա կստանան, շատ ուրախ եմ նրանց համար և նույնիսկ մի քիչ էլ նախանձում եմ՝ մենք էլ ենք ուզում այդպիսի ինքնաթիռներ»,-ասել է նա, հայտնում է «Sputnik Արմենիան»: «ՍՈւ-30 ինքնաթիռը, որը տեղակայվելու է «Շիրակ» օդանավակայանում, լավագույններից է աշխարհում: Եվ սա գովազդ չէ, դա իրոք այդպես է: ..Շատ լավ է, որ ՀՀ ՊՆ օդաչուներն արդեն վերաորակավորուոմ են անցնում, ինքնաթիռներն արդեն շուտով այստեղ կլինեն: Մենք պարբերաբար կայցելենք մեր հայ գործընկերներին, փորձի փոխանակում կանենք»,-ասել է բազայի պետը: Ավելի վաղ Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է ձեռք բերել կործանիչներ, և որ հավանականություն կա, որ խոսքը ռուսական ՍՈւ-30 կործանիչների մասին է: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |