Տիգրան Սարգսյան. Բանակցում ենք ԵՏՄ տարածքում ռոումինգը չեղարկելու մասին28 հունիսի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ ԵՏՀ-ն պետք է բանակցություններ սկսի ԵՏՄ երկրներում ռոումինգի չեղարկման շուրջ: Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին՝ խնդրելով մշակել հարցը, որպեսզի ՌԴ-ում գործող ռոումինգից զերծ ռեժիմը գործի նաև եվրասիական տարածքում: Հիմա պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք գործում են անդամ 5 երկրների տարածքում, որպեսզի նրանք ՌԴ օրինակով համաձայնության գան ու չեղարկեն ռոումինգը ԵՏՄ տարածքում: Մեր եվրոպացի գործընկերները չեղարկել են ռոումինգը ԵՄ երկրներում»,-ասել է Սարգսյանը: Ըստ նրա, առաջին փուլում հարկավոր է աշխատել ծառայությունների սակագների գոյացման մեթոդաբանության վրա, երկխոսություն ծավալել ազգային կառավարությունների և բիզնեսի միջև, քանի որ «բիզնեսը դիմադրելու է եկամուտները չկորցնելու համար»: «Մենք արդեն նախաձեռնել ենք երկխոսությունը, այժմ բանակցային գործընթաց է գնում մեր ռուսաստանցի գործընկերների հետ և կա փոխադարձ ընկալում: Հանձնաժողովի շնորհիվ ռոումինգի գինն արդեն մի քանի անգամ նվազել է ԵՏՄ տարածքում, ինչը ևս զգալի առաջընթաց է: Հիմա պետք է օպերատորներին մեկ սեղանի շուրջ նստեցնել՝ ռոումինգի չեղարկման վերաբերյալ համաձայնեցված որոշում կայացնելու համար»,-ասել է Սարգսյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |