Մեծ Բրիտանիան ցանկանում է աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին28 հունիսի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին․ վերջինս ասել է, որ մտադիր են աջակցել ՀՀ-ի դատական բարեփոխումներին։ Նախարարը կարևորել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առանցքային ծրագրերին աջակցելու հարցում բրիտանացի գործընկերներ ունենալու փաստը և վստահություն հայտնել, որ տարբեր ուղղություններով գործակցությունը լինելու է արդյունավետ: Նախարար Բադասյանը, անդրադառնալով նախարարության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին, դրանցից առանձնացրել է Դատաիրավական բարեփոխումների և Հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերի ընդունումն ու արդյունավետ իրականացումը, միջազգային լավագույն փորձի հիման վրա առանց մեղադրական դատավճռի ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդնումը, Պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացմանը միտված ծրագրի իրականացումը, ինչպես նաև քննարկել Նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետագա գործունեությունն ապահովելու համար ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորությունները: Դեսպան Ֆարնուորթը, կարևորելով Հայաստանում հիմնարար բարեփոխումների և նշանակալի փոփոխություններ իրականացնելու գործում Արդարադատության նախարարության հնարավորություններն ու գործառույթները, շեշտել է, որ ցանկանում են օգտակար լինել հայ ժողովրդին ու աջակցել բարեփոխումների սահուն և արդյունավետ ընթացքն ապահովելու հարցում: Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |