Փաշինյանը շնորհավորել է ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին![]() 29 հունիսի 2019 - 10:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարիա Պեյչինովիչ Բուրիչին՝ ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները և հարուստ փորձը լավագույնս կծառայեցնեք կազմակերպության հետագա բարեփոխումների իրագործմանն ու արդի մարտահրավերների հաղթահարմանը՝ երաշխավորելով մեր ընդհանուր արժեհամակարգի հարատևումը»։ Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։ «Երևանում վերջերս պաշտոնապես մեկնարկած Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. Գործողությունների ծրագիրը մեր սերտ համագործակցության հաջողված օրինակներից է, որի շրջանակներում ԵԽ-ի խորհրդատվական աջակցությամբ նախատեսված են Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումները։ Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու մեր վճռականությունը և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում», - ասված է ուղերձում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |