ՌԴ վրացական համայնքը խնդրել է Պուտինին վերսկսել ավիահաղորդակցությունը29 հունիսի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Վրացական ազգային-մշակութային դաշնային ինքնավարության նախագահ Գեորգի Ցուրցումիան դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով վերականգնել ավիափոխադրումը երկրների միջև: Վերջին տարիներին Վրաստանի և Ռուսաստանի միջև կապերն ամրապնդվում էին, նշել է նա: Նրա կարծիքով, «կան ուժեր, որոնց դա դուր չի գալիս և նրանք շահագրգռված են ապակայունացնելու իրավիճակը Վրաստանում և երկրների միջև դիմակայություն առաջացնելու մեջ», գրում է «Վեդոմոստին»: Վրացական համայնքի նախագահը նաև մտավախություն է հայտնել, որ որոշ քաղաքական գործիչներ, պաշտոնյաներ և հասարակական գործիչներ կարող են ավիահաղորդակցության կասեցումն ընկալել որպես ազդակ վրացիներին հետապնդելու համար: ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանա թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |